Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Քրդերն ու նրանց դաշնակիցները պատրաստվում են գրոհել Ռաքքան

Քրդերն ու նրանց դաշնակիցները պատրաստվում են գրոհել Ռաքքան
07.11.2016 | 08:46

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերն ու նրանց դաշնակիցները հայտարարել են, թե պատրաստվում են ազատագրել Ռաքքան, որը փաստացի համարվում է «Իսլամական պետության» մայրաքաղաքը:


Ռազմական գործողությանը, որ կոչվելու է «Եփրատի մոլեգնում», կմասնակցի 30 հազար զինյալ, ցամաքային մարտերին կաջակցի նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: Քուրդ զինյալները հույս են հայտնել, թե այս հարցում Թուրքիան չի միջամտի: «Վաշինգտոնը համաձայնել է մեր առաջարկին, որ Անկարան չպետք է որևէ դերակատարություն ունենա այս գործողության մեջ»,- «Ֆրանս պրես»-ին ասել է Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակը:


Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջարկել էր քրդերի փոխարեն թուրքերի աջակցությունը վայելող այլ խմբավորումներին վստահել Ռաքքայի ազատագրումը:

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ